«Չեմ էլ պատկերացնում, թե ինչ անմարդկային տանջանք է Գեղամ Նազարյանի համար գտնվել ԱԺ-ում»
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը գրում է.
«Իսկ դուք ի՞նչ կանեիք, եթե հայտնվեիք ձեր իսկ երեխային սպանողների հետ մեկ վայրում։
Ի՞նչ կանեիք, եթե սպանողները ձեր կողքին նստած ծիծաղային և պահեին իրենց այնպես, կարծես թե բան չի պատահել։
Ի՞նչ կանեիք, եթե զգայիք, որ իրենք նույնիսկ պարծենում են իրենց իսկ կողմից կազմակերպված սպանդով։
Ի՞նչ...
Ես չեմ էլ պատկերացնում, թե ինչ անմարդկային տանջանք է Գեողամ Նազարյանի համար գտնվել Ազգային Ժողովում։ Ինչ գերբնական ուժ է պետք, որպեսզի կողքիդ նստածի կոկորդը ուղղակի չկրծես, այլ փորձես հնարավորինս քաղաքավարի քեզ պահել։ Պահել, քո որդուն մահվան դուռը ուղարկածների հետ։ Պահել, քեզ քո երջանկությունից ընդմիշտ զրկածների հետ...
Գիտեք, ի՞նչն է զսպում Գեղամին։
Այն, ինչ դուք, ՔՊ-ականներդ չունեք` հայրենասիրությունը ու հավատքը։
Մինչ ձեր անգրագետ, անիմաստ, ինքնահավան ելութներն ունենալը, բոլորդ հիշեք, թե ով է նստած ձեր դիմաց` մարդ ում դուք զրկել եք իր զավակով ուրախանալու բերկրանքից։
Մի չարաշահեք այս ժողովրդի հանդուրժողականությունը, քանզի ինչ որ պահի իրենք կարող է ուղղակի չսպասեն Աստծո դատաստանին...
Ձեր ու պատժի մեջ կա միայն մեկ բաժանարար գիծ` ԺԱՄԱՆԱԿԸ...»։
Հարակից հրապարակումներ`
- Այս պրիմիտիվ խաղերով Սյունիքի բարձունքներն ինչպե՞ս եք պաշտպանելու, Արցախի խնդիրն ինչպե՞ս եք լուծելու. Գեղամ Նազարյանը՝ ՔՊ-ականներին
- Բոլորս պետք է լրջանանք․ Գեղամ Նազարյան
- Գեղամ Նազարյան. Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը
- Գեղամ Նազարյան. Դուք ընտրել եք պատերազմի և պարտության դեմքը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան