Մեր հիմքն ու արմատն Արցախն է, այսօր այն ուզում են չորացնեն և կտրեն. Արթուր Խաչատրյան
«Երկու տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 6-ին Ստեփանակերտում բացվեցին Համահայկական խաղերը, դրանից մեկ օր առաջ ՀՀ վարչապետը հայտարարեց՝ Արցախը Հայաստան է, և վերջ:
Այսօր Արցախի վրա Հայաստանի փաստացի ինքնիշխանությունը 0 է դարձել»,-իր ելույթում հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը և խորհրդարանական մեծամասնության պատգամավորներին հարցրեց, թե արդյո՞ք այդքանը բավարար չէ, որ լրջորեն դիտարկվի թե ինչու է այս վիճակը և գոնե Արցախի պահպանված փշուրները հզորացվի և պահպանվի այն Հայաստանին վերադարձնելու հույսերը:
Պատգամավորը հիշեցրեց, որ 270 մլն դոլոր «Հայաստան» համահայկական հիմնադրամում գումար էր հանգանակվել և ուղարկվել, որի պատմությունը բոլորին է հայտնի, և որ հիմնադրամի աուդիտն այնտեղ խնդիրներ էր տեսել:
Նկատելով, որ այդ գումարն այն 170 մլրդ ՀՀ դրամն է, որն այսօր ՀՀ կառավարությունն ուղղում է Արցախին՝ պատգամավորը հայտարարեց, որ խորհրդարանը իր վերահսկողական գործառույթների շրջանակում պետք է ուսումնասիրի Արցախին տրամադրվող օգնությւոնները և ծրագրերը, ինչ առաքելություն էլ պետք է ունենա առաջարկվող նոր Արցախի մշտական հանձնաժողովը:
«Թե՞ այդ 270 մլն դոլարով տուն առնելը, 68 հազար դրամ տալն է կարևոր: Եթե համեմատենք այդ 68 հազարը և փաստացի կորցրածը, երևի հասկանում եք չէ, թե ինչքան է տարբերությունը»,- ասաց Խաչատրյանը:
Անդրադառնալով Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման դեմ իշխող ուժի բերած այն փաստարկին, թե՝ «դրա կարիքը չկա», քանի որ կառավարությունը զբաղվում է այդ հարցերով՝ Արթուր Խաչատրյանն առաջարկեց նույն տրամաբանությամբ վերացնել Բյուջետային, Տնտեսական և Արտաքին հարցերվ հանձնաժողովները, քանի որ, ըստ իշխող կուսակցության, բյուջեն գերակատարվում է, տնտեսությունը աճի մեծ տոկոսներ է ապահովում, իսկ աշխարհում երբեք Հայաստանին այսքան շատ չեն սիրել, ինչքան այսօր:
«ՀՀ-ն, ի տարբերություն Ուզբեկստանի, Թուրքմենստանի, անկախություն ձեռք չբերեց այն պատճառով. որ Խորհրդային Միությունը փլվեց, այլ մեր անկախության ճանապարհն անցել է Արցախով, մեր հիմքն ու արմատն Արցախն է, իսկ այսօր այն ուզում են չորացնեն և կտրեն»,- հայտնեց նա և պնդեց, որ ոչ թե արցախահայությանը պետք է օգնել այլ Արցախին, ինչպես բանակը ոչ միայն ժողովրդին պետք է պահպանի, այլ նաև հողը:
Արթուր Խաչատրյանը նաև հիշեցրեց, որ ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհուրդը, կանխատեսելով, որ մի ստորագրությամբ կարող է Արցախն ճանաչվել ոչ հայկական տարածք, արգելել է ՀՀ որևէ կառավարությանը ստորագրել որևէ փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Հայաստանից դուրս:
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանը պատգամավոր Աննա Մկրտչյանին սպառնաց անվտանգության աշխատակիցներով
- Եթե Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծման առաջարկը մերժվի, ապա Վանեցյանը հիմնավոր կասկածներ կունենա
- Տիգրան Աբրահամյան. Դեռ կպարզենք, թե ինչո՞ւ էր մինչև այդ չկրակելու հրաման գործում
- Թագուհի Թովմասյան. Մենք ԱԺ-ում անընդհատ բախվում ենք զինված մարդկանց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան