Կառավարությունը որոշեց Սևանից 245 մլն խմ ջուր բաց թողնել
Կառավարությունը հավանություն տվեց ոռոգման նպատակով 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման 170 մլն խմ չափաքանակը 245 մլն խմ դարձնելու օրինագիծը:
Հարցը զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով ամրագրված է, որ լճից ջրի առավելագույն բացթողնման չափաքանակը 170 մլն խմ է, բայց 2021 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարներում լցվածությունը եղել է 226 մլն խմ, որը 2020 թվականի ի համեմատ պակաս է 125.70 մլն խմ-ով:
«Շոգ եղանակով և սակավ տեղումներով պայմանավորված՝ Մարմարիկ, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, և ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվել են պլանավորվածից շուտ ջրի բացթողումներ»,- տեղեկացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ամիսներ առաջ իրեն զեկուցվում էր, որ ունենալու են Սևանա լճի աննախադեպ բարձր մակարդակ և հարց տվեց, թե այն ժամանակ չգիտեի՞ն, որ ամառ է գալու, ոռոգում է լինելու:
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշելով, որ կանխատեսումների համաձայն՝ հունիսի 2-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը պետք է հասներ 1901 մ բացարձակ նիշի՝ հայտնեց. «Խնդիրը նրանում է, որ այս տարի մենք 12 օր առաջ ջրառն իրականացրեցինք՝ պայմանավորված աննախադեպ բարձր ջերմային ֆոնով: Ջերմային ֆոնը կանխատեսելի էր, որ կլիներ բարձր, բայց որ այսչափ՝ դա չէր կանխատեսվել»:
Հարակից հրապարակումներ`
- Սա մի քիչ շուտ անեինք՝ ընտրություններից առաջ ահագին հարկ կգենարեցվեր. Փաշինյանը՝ Քերոբյանին
- Վարակի տարածման ամենագործուն միջոցը պատվաստումն է. Անահիտ Ավանեսյանի լեզվի սայթաքումը
- Կառավարության ծրագիրը հիմնաված է լինելու նաև Հայաստանի մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարության վրա. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան