Մամիջանյան. Ով դեմ կքվեարկի Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծմանը, չի կարևորում Արցախի խնդիրների լուծումը
«Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում է ութերորդ գումարման ԱԺ-ում ավելացնել ևս մեկ մշտական հանձնաժողով՝ Արցախի հարցերով։
Խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասաց, իրենց կողմից ներկայացված նախագծին միացել է «Հայաստան» խմբակցությունը։
Հանձնաժողովը, նախատեսվում է, որ կզբաղվի Արցախին տրամադրվող տնտեսական, ֆինանսական, քաղաքական ու այլ տիպի օգնության տրամադրման հարցերով, միջխորհրդարանական կապերով, տարածաշրջանային անվտանգության հարցերով, բարեկամական խմբերով ու այդ ոլորտները համակարգելու օրենքների ստեղծմամբ։
Մամիջանյանն ընդգծեց, պատերազմի պարտության հետևանքով հայկական երկու պետություննեը հայտնվել են խոր ճգնաժամում, որի հաղթահարումն ունի բացառիկ կենսական նշանակություն։
«Անհրաժեշտ է, որ պատշաճ միջազգային գնահատական տրվի ադրբաջանա-թուրքական ագրեսիային, քանի որ միակ միջազգային կազմակերպությունը, որ արձանագրել է այդ գործողություններն ու տվել է լիարժեք գնահատական, Եվրախորհրդարանն է»,-ասաց նախագիծը ներկայացնող ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով, որ հանձնաժողովը պետք է զբաղվի նաև ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների, դրա ձևաչափի վերաբերյալ հարցերով, Արցախում ռուս խաղաղպահների ներկայացուցչության ապահովման, Արցախի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի մշակմամբ։
Մամիջանյանն ասաց, որ դրա տիրույթում է գտնվելու սահմանազատումների նորմերի ու պրակտիկայի կիրառման ուսումնասիրությունները։
«ՀՀ ցանկացած պատգամավոր, որ դեմ կքվեարկի Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծմանը, չի կարևորում Արցախի խնդիրների մշտական, հետևողական լուծումը»,-ասաց Մամիջանյանը։
Նրա խոսքով, նման հանձնաժողովի ստեղծումը ցույց կտա, որ Հայաստանն ամենաբարձր մակարդակով կանգնած է մեր հայրենիք Արցախի կողքին ու պատրաստ է կիսել մեր հայրենիքի ցավը։
Հարակից հրապարակումներ`
- Սաղաթելյան. Արցախի հարցը ազգային ու քաղաքական է, ոչ թե սոցիալական հանձնաժողովի մակարդակի
- ՔՊ-ն առաջարկում է ԱԺ-ում ձևավորել 12 մշտական հանձնաժողով
- «Հրապարակ». «Պատիվ ունեմ» դաշինքը թեժ մարտեր է մղելու, որպեսզի ձևավորվի իրենց առաջարկած Արցախի հարցով մշտական հանձնաժողովը
- Արթուր Վանեցյան. Ճիշտ եմ համարում, որ ստեղծվի Արցախի հարցերով մշտական հանձնաժողով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին