Սև քարեր Լուսավորներին
Արդեն 4րդ օրն է ինչ Եռաբլուրում լացի ձայներին զուգահեռ լսվում են իրենց վշտացած ծնողների բողոքի ձայները։
ՊՆ-ից ներկայացրել են 3 տեսակ շիրմաքարեր՝ բոլոր զոհվածների համար։ Կամ ինչպես հարազատներն են ասում՝ Լուսավորների։ Սակայն ծնողները, մեղմ ասած, անգամ ամոթ են համարում դրանք դիտարկել որպես հուշաքարերի տարբերակ։
Շաբաթներ առաջ մի քանի ծնողների նախաձեռնությամբ,մեծամասնության անունից ներկայացվել էր դիմում,որում նշվում էր, որ իրենք ցանկանում են իրենց երեխաների շիրմաքարերը լինեն սպիտակ մարմարից և որ ոչ մի դեպքում չեն ցանկանում,որ երեխաների վրա դրվի տապանաքար։
Տնօրինությունը համաձայնության գալով վստահեցրել էր, որ դիմումը բավարարում են, սակայն մի որոշ ժամանակ հետո մտափոխվել՝ պատճառաբանելով,որ տվյալ քարը երկար կյանք չունի,այն ապրում է 3 տարի։
Պն-ն արդեն 4 օր է ծնողներին ներկայացրել է 3 քարատեսակ, որոնցից ոչ մեկը ծնողների հավանությանը չի արժանացել. դրանք նախ ամենահասարակ ու մատչելի տարբերակն են, հետո՝ նախնական տվյալներով շիրմաքարերի վրա անգամ նկար տեղադրված չի լինելու։
Ծնողների մեծամասնության դժգոհություններից հետո, երեկ երեկոյան տեղադրվել է նաև շիրմաքարի 4րդ տարբերակը։ Սակայն քարի սև գույնի պատճառով ծնողները կրկին համաձայնության չեն եկել։
Այսօր առավոտյան ներկայացվել է շիրամաքարի 5րդ տարբերակը՝ սպիտակ մարմարե քարից։
Ըստ ՊՆ-ի՝ որ մի շիրմաքարի հարակից տետրում ավելի շատ ստորագրություններ կլինեն, դա էլ կանցնի որպես ընդհանուր կարծիք։
Ու թեև դեռ հստակ քարատեսակ որոշված չէ, շիրիմներն արդեն անժամկետ քանդած են...
Ծնողների այն հարցին,որ արդյո՞ք կհասցնեն ավարտին հասցնել աշխատանքները մինչև իրենց երեխաների զոհվելու մեկ տարին լրանալը, աշխատակիցը պատասխանեց՝ չի ուզում ստել ու ասել «այո»։
Իսկ Եռաբլուրում վերջին պատերազմին հերոսացածների քանդված շիրիմներին զուգահեռ դեռ փորվում են նոր փոսեր....
Հ.Գ. կից ներկայացնում ենք ԱՄՆ-ի զինվորական պանթեոնի լուսանակարը, որտեղ շիրմաքարերը ամբողջությամբ մարմարից են և դիմանում են արդեն որերորդ 4րդ տարին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան