Վահե Դոխոյան. Վանաձորի ընտրությունների մասնակցության հետ կապված վերջնական որոշում դեռևս չի կայացվել
«Այս պահին մեր կուսակցությունը Վանաձորում կայանալիք ընտրությունների մասնակցության կամ մասնակցության ձևաչափի հետ կապված վերջնական որոշում դեռևս չի կայացրել»,- այս մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության, Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը։
Ֆեյսբուքյան գրառմամբ նա անդրադարձել է որոշ լրատվամիջոցների՝ Վանաձորում սպասվելիք ՏԻՄ ընտրությունների հետ կապված հոդվածներին, որոնցում հավանական թեկնածուների թվում շրջանառվում է նաև իր անունը։
«Անհասկանալի պատճառով այս թեմայի հետ կապված ճշտումներ են կատարում տարբեր մարդկանց կամ խողովակների միջոցով»,-գրել է նա։
Նա հիշեցրել է, որ «Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավարն է, և իր քաղաքական գործունեության հետ կապված հարցերը քննարկվում են «Հայրենիք» կուսակցության խորհրդում, իսկ որոշումները կայացվում են խորհրդի ու կուսակցության ղեկավարի կողմից։
«Վանաձորն իմ տունն է, և թե որպես քաղաքացի, թե որպես քաղաքական գործիչ գործել ու գործելու եմ հանուն Վանաձորի ու վանաձորցու, մնացած հարցերը տեխնիկական են կամ ածանցյալներ»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին