Տնտեսություն 14:45 06/08/2021 Հայաստան

Ավելի շատ արտահանվող ապրանքների մասով արտահայտվող գնաճի հետ գործ ունենք. Վիլեն Խաչատրյան

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հարպարակած վերջին տվյալների՝ 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 13.5% գնաճ, յուղերի և ճարպերի ապրանքախմբում՝ 33.8% գնաճ, իսկ արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը կազմել է 75.2%:

Հրապարակված վիճակագրության համաձայն շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսի համեմատ գրանցվել է 39.4% գնաճ, կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 12.1% գնաճ: Մասնավորապես՝ ձվի գինը 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ աճել է 51.3%-ով, իսկ 2021թ. հունիսի համեմատ գրանցվել է 2.3% գնանկում:

Մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9.7%, իսկ 2021թ.հունիսի համեմատ՝ 1.8% գնաճ (խոզի մսի գնաճը կազմել է 32.2%) և 9.2%-ով աճել են ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները:

ՀՀ վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ ոչ պարենային ապրանքների գները դիտարկված ժամանակահատվածում աճել են 9.6%-ով:

Մատուցված վիճակագրությունից պարզվում է, որ գրանցվել է նաև գնանկում մրգի ապրանքախմբում, որը կազմել է 11.8 %, իսկ 2021թ. հուլիսին հունիսի համեմատ՝ 7.1%:

Չնայած միջազգային շուկայում արդեն երկրորդ ամիսն է, ինչ արձանագրվում է գնանկում, Հայաստանի շուկայում այն արտահայտվում է 0-ին մոտ տոկոսներով և ոչ բոլոր ապրանքների մասով: Միավորված ազգերի Պարենավորման և գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ) հուլիսի 5-ին հայտնեց, որ ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսի միջին մեծությունը, որն արտացոլում Է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, հուլիսին կազմել Է 123,0 կետ, ինչը 1,2 %-ով ցածր է, քան հունիսին, բայց 31 %-ով բարձր Է 2020 թվականի ցուցանիշից:

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վիլեն Խաչատրյանը Panorama.am կայքին տված հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանում արձանագրվող գնաճի վրա ավելի շատ ազդում է արտահանումը:

«Մենք ավելի քիչ ենք ներմուծում, նախընտրում ենք գնումները հետաձգել և արտահանմամբ զբաղվել, այսինքն ավելի շատ ավելացված արժեք ենք ստեղծում դրսի համար, որպեսզի եկամուտ ստանանք, իսկ ներմուծման տեսանկյունից այնքան էլ շատ չենք ներմուծում: Այսպիսով ներմուծվող ապրանքների մասով գների ազդեցությունն ավելի թույլ է քան մեր տնտեսության մեջ ձևավորվող կամ արտահանվող ապրանքների մասով: Հետևաբար, այդ առումով մենք ունենք առանձնահատկություն՝ ավելի շատ արտահանվող ապրանքների մասով արտահայտվող գնաճի հետ գործ ունենք, քան ներմուծվող, բայց, բնականաբար, մեր մոտ ներմուծման ծավալները ևս աճում և ավելանում են: ԵԱՏՄ տարածաշրջանից մոտավորապես 30 % ներմուծվող ապրանքների ծավալների հետ այնտեղի գնաճն ևս ներմուծվում է մեր շուկա, կամ ազդում է մեր վրա, իսկ այդ երկրներում գնաճն ավելի բարձր է՝ մոտ 6-7 % է կազմում: Մենք ավելացված արժեք ենք ստեղծում, որ արտահանենք՝ բնականաբար ավելացնում ենք նաև գները: Գնաճն ԵԱՏՄ երկրներում ավելի բարձր է և մեզ ձեռնտու է արտահանել այնտեղ և վաճառել: Եթե քո հարևան երկրներում, որոնց հետ դու գործընկեր ես, գնաճն ավելի բարձր տերմպ ունի, ապա դու նախընտրում ես ավելի շատ արտահանես, քան ներքին շուկայում վաճառես»,-նշեց Խաչատրյանը:

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանը ԵԱՏՄ երկրներից  ամենասերտ գործընկերային հարաբերություններն ունենք Ռուսաստանի հետ և այդտեղ դրական միտումն այն է, որ 2021 թվականի ընթացքում հանրապետության արտահանումը 20 %-ից ավել աճ է գրանցում, հատկապես՝ ԵԱՏՄ տարածաշրջան, որը նպաստում է նրան, որ արտարժույթային ներհոսք է արձանագրվում:

Վիլեն Խաչատրյանը գտնում է, որ գնաճը պետք է գնահատվի ներմուծում-արտահանում հարաբերակցության մեջ:

Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս բացատրել ՀՀ-ում ստեղծվող արադրական ապրանքի  թանկացումը՝ Խաչատրյանը պատասխանեց . «Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը, եթե հիշողությունս չի դավաճանում, մոտ 10 % է աճել, սա նշանակում է որ արդյունաբերության ոլորտը  վերջապես ակտիվացել է: Հաշվի առնելով այն բազային ցուցանիշները, որ 2020-ին ունեցել ենք՝ արդյունաբերական արտադրանքի ծավալների անկման և գնանկման տեսքով, ապա ցածր բազային էֆեկտի վրա այս տարի գնաճն ավելի բարձր պետք է լիներ: Այսպես ձևակերպեմ, եթե նախորդ տարի 100 միավոր արտադրանքը դարձել էր 90 միավոր, ապա այս տարի 10% բարձրանալով 2019 թ. գինն է վերականգնվել: Այսինքը՝ այն նաև որոշ առումներով վերականգնված գնաճի մասին է խոսում, բայց եթե նայում ես ընդհանուր դաշտը, ապա առանձին ճյուղեր կամ հատվածներ, հատկապես շինարարականը և այլն, ակտիվ իրացման հետ կապված գնաճն որոշ ապրանքատեսակների մասով կարող են ավելի մեծ լինել, քանի որ 2020 թվականին չիրականացված պրոյեկտները կամ դրանց ծավալների կրճատումը, շինարարական և արդյունաբերական ընկերությունները փորձելու են հետ բերել 2021 թվականի հաշվին:  Սա ոչ միայն այն տարին է, որը գնաճ է ապահովում, այլ նաև կորցրած տարին է հետ բերում և վարքագծային առումով այն իր հիմնավորումն ունի և դրանով է պայմանավորված գնաճը»:

Panorama.am-ը հետաքրքրվեց, թե պետությունն ինչ գործիքակազմ պետք է օգտագործի, որպեսզի մեղմի գնաճը: Տնտեսագետը հայտնեց, որ գների կարգավորման ֆունկցիան, որպես անկախ մարմին, օրենքով ունի միայն ԿԲ-ն: 

«Իշխանությունների տեսանկյունից եթե հարցը դիտարկենք, ապա նա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեության շրջանակներում մաքսիմում պետք է մասնակցի, կամ՝ մաքսային սահմանի: Իշխանությունները չեն թողնում անօրինական ապրանք Հայաստան մտնի, որ գնագոյացման վրա ազդի, ինչ վերաբերում է մրցակցության պաշտպանությանը՝ այդ մարմինը իր ֆունկցիան կատարում է:
Հետևաբար գնաճը տնտեսական մրցկացության պաշտպանության հետ կապված չէ, այլ դրսից եկող ազդակ է, շատ դեպքերում համաշխարհային տնտեսական աճն է և արտադրության ակտիվացումն է, իսկ ԿԲ-ն կարող է շատ ավելի կոշտ, կամ զսպողական դրամավարկային քաղաքականության ռեժիմ տանի՝ տնտեսությունից, կոպիտ ասած, փողը հանի, վերաֆինասավորման տոկոսադրույքն այնքան բարձրացնի, որ դառնա թանկ փող և մարդկանց գնողունակությունից զրկելու միջոցով գներն իջեցնի: Բայց նման մոտեցումը տնտեսության սառեցմանն է նպաստում: Մյուս կողմից, եթե աշխարհի մակարդակով 2020 թվականը համարվում է դեֆլացիոն տարի, այսինքը գնանկում է տեղի ունեցել, ապա 2021 թվականը ինֆլացիոն տարի է, ամբողջ աշխարհում գնաճ է և փողերն են թանկանում: Մեր ԿԲ-ի քաղաքականությունը պետք է սինխրոնացված լինի և համաշխարհային տնտեսությունից շատ չպետք է տարբերվի իրականացվելիք միջոցառումները, քանի որ այդ հակասությունները մեր տնտեսության վրա արժենում են արտարժույթային պահուստներ և այլն»,-ասաց Վիլեն Խաչատրյանը:

Ա. Վարդանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:37
Visa-ի երևանյան գրասենյակը ֆիլտրում է ԶԼՄ-երին
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}