Հաջորդ երեքշաբթի Վրաստանի կառավարությունը կքննարկի նոր սահմանափակումներ մտցնելու հարցը
Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն լրագրողների հետ զրույցում նշել է, որ դիմակ կրելը ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում կարող է կրկին պարտադիր դառնալ: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն։
«Առողջապահության նախարարությունը և Հիվանդությունների վերահսկման կենտրոնը միջգերատեսչական խորհրդին է ներկայացրել բոլոր այն հանձնարարականները, որոնք, մեր կարծիքով, պետք է կյանքի կոչվեն: Իհարկե, առաջին հանձնարարականը դիմակի օգտագործումն է: Կարևոր է նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել սոցիալական միջոցառումների անցկացմանը, ներառյալ հարսանիքներն ու հոգեհացերը: Անհրաժեշտ է սահմանափակել մասնակիցների թիվը»,- ասել է Տիկարաձեն:
Առողջապահության նախարարի խոսքով, համակարգող խորհրդի նիստը, որի ընթացքում կքննարկվի սահմանափակումների հարցը, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի:
Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ հունիսի 22-ից Վրաստանում բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ: Այս սահմանափակումը դեռ ուժի մեջ է փակ տարածքներում, հասարակական տրանսպորտում և տրանսպորտի կանգառներում:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 827 նոր դեպք, 34 մահ
- Վրաստանում բացվել են օտարերկրացիների պատվաստման կետեր
- Վրաստան է ներկրվել առողջության համար վտանգավոր հավի միս
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները