
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ դրսևորված արարքը․ ՓՊ
ՀՀ փաստաբանների պալատը հանդես է եկել փաստաբան Զարուհի Փոստանջյանի ընտանիքին վնաս պատճառելու կամ ահաբեկելու դեպքի վերաբերյալ կոչով։
«Ըստ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, 2021թ. օգոստոսի 5-ին անհայտ անձինք պայթեցրել են փաստաբան Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան:
Պայթյունի հետևանքով ավտոմեքենայի մի մասն այրվել է, ինչպես նաև վնասվել է հարևանությամբ կայանված ավտոմեքենան:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 05.08.2021թ. զրուցել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ, տեղեկացել դեպքի մանրամասներին:
ՀՀ փաստաբանների պալատը խստորեն դատապարտում է փաստաբան Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ դրսևորված հիշյալ արարքը և կոչ է անում իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել բոլոր միջոցները մեղավորներին բացահայտելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար, ստուգելով նաև մասնագիտական գործունեության առնչությամբ Զարուհի Փոստանջյանին վնաս պատճառելու կամ ահաբեկելու վարկածը»,- ասվում է ՓՊ կոչում:
Հարակից հրապարակումներ`
- Ահազանգ. Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում
- Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպով նշանակված է ծառայողական քննություն
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին