«Ժողովուրդ». Ինչքան էլ նոր մեխանիզմներ ներդրվեն կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմերը մեծացնելու համար, միևնույնն է, դրանց անլուրջ են վերաբերվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «203 անձ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել գույքի և ունեցվածքի մասին հայտարարագրեր։ Սա նշանակում է, որ սահմանված ժամկետում հայտարարագրերը չներկայացնելու հիմքով հարուցվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ գործեր, որոնց արդյունքում կարող է կիրառվել վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 000 դրամի) չափով:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայտարարագիր չներկայացրած անձանց թիվը այսքանով չի սահմանափակվում, և առաջիկայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոր ցանկ է հրապարակելու։ Նշենք, որ 203 անձանց թվում հիմնականում համայնքների ղեկավարներ են կամ պաշտոնյաների օգնականներ և խորհրդականներ։
Հետաքրքիր է, որ հայտարարագիր չներկայացրած անձանց թվում նշված է նաև Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի անունը, որը կալանավորված է կաշառք վերցնելու մեղադրանքով։ Սակայն սա միայն հայտարարագիր չներկայացրած անձանց առաջին խումբն է, և սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում կհրապարակվի մյուս ցանկը, և, մեր տեղեկություններով, այնտեղ արդեն ավելի բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք են, այդ թվում՝ պատգամավորներ։
Այս պահին նրանց ժամանակ է տրվել սխալները շտկելու համար։ Նկատենք՝ սա առաջին դեպքն է, երբ հայտարարագիր չներկայացրած պաշտոնյաների թիվն այդքան մեծ է, իսկ դա ենթադրում է, որ ինչքան էլ նոր մեխանիզմներ են ներդրվում թափանցիկությունը և կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմերը մեծացնելու համար, միևնույնն է, դրանց անլուրջ են վերաբերվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան