Մեկնարկել է Ռուդոլֆ և Եղիշե Կարապետյանների անվան ըմբշամարտի 7-րդ հուշամրցաշարը
Երևանի «Միկա» մարզահամալիրում հոկտեմբերի 15-ին մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային 7-րդ հուշամրցաշարը: Մրցումներին մասնակցում են 1999, 2000, 2001 թթ. ծնված ըմբիշներ Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Վրաստանից, Իրանից և Ռուսաստանի Դաշնությունից: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մրցումային առաջին օրը մրցագորգ են դուրս եկել 42 կգ, 50 կգ, 58 կգ, 69 կգ և 85 կգ քաշային ըմբիշները: Ոսկե մեդալակիրներ են դարձել Նորիկ Ասատրյանը (42 կգ, Մալաթիա), Հրաչյա Մարգարյանը (50 կգ, Արտաշատ), Վազգեն Թևանյանը (58 կգ, Արտաշատ), Գեղամ Գալստյանը (69 կգ, Արտաշատ), Մհեր Մարկոսյանը (85 կգ, Վանաձոր):
Նորիկ Ասատրյանը և Գեղամ Գալստյանը ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի ընկեր, բարերար Արմեն Բաղդասարյանի կողմից դրամական պարգևներ են ստացել: Եղիշե Կարապետյանի քաշային կարգի (85 կգ) չեմպիոն Մհեր Մարկոսյանը մրցումների կազմակերպիչների կողմից հատուկ մրցանակի է արժանացել:
Հոկտեմբերի 16-ին իրենց ուժերը կչափեն 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ, 100 կգ քաշային կարգերի ըմբիշները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում