Այս իշխանությունը ինչ-որ բան թաքցնում է. Տիգրան Աբրահամյան
«Այս իշխանությունը ինչ-որ բան թաքցնում է, հակառակ դեպքում հանդես կգար քաղաքական հայտարարությամբ, կներկայացներ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը և դրանից բխող քայլերը, կներկայացներ այն իրավական հիմքերը, որոնք իրեն թույլ են տվել դիմել ՌԴ-ին՝ ապահովելու նաև սահմանի այդ հատվածի պաշտպանությունը»,- անդրադառնալով ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում ռուս խաղաղապահների գտնվելու մասին լրագրողների հարցին՝ խորհրդարանում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և նկատեց, որ միայն մամուլում տեղեկատվություն տարածվելուց հետո իշխանությունները խոսեցին այդ մասին:
Անդրադառնալով Տավուշի մարզում խորհրդային տարիների անկլավների վերադրաձի հավանականության մասին հարցին՝ պատգամավորը նկատեց, որ հնարավոր ռիսկերի, դրանց հնարավորության մասին փաստացի խոսում է տեղեկատվության տոտալ բացակայության պայմաններում, բայց տարբեր կենտրոններից և մայրաքաղաքներից հնչող հայտարարությունների ֆոնին այդ տարածքների հանձնման հարցը չի կարող մտահոգիչ չլինել, քանի որ հասարակությունը տեսել է, թե ինչպես է իշխանությունը հետպատերզմյան ժամանակահատվածում թաքցնում տարբեր գործընթացները:
Մանրամասները՝ «Թերթ.ամ»-ի տեսանյությում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին