ՔՊ-ն առաջարկում է ԱԺ-ում ձևավորել 12 մշտական հանձնաժողով
ԱԺ-ում հանձնաժողովների ձևավորման երկու նախագիծ է ներկայացվել՝ մեկը ՔՊ-ի, մյուսը՝ ընդդիմադիր խմբակցությունների կողմից։
ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց՝ առաջարկում են ստեղծել 12 մշտական հանձնաժողով՝ առանձնացնելով առողջապահության ու սոցիալական հարցերի հանձնաժողովները։
Նպատակը, ինչպես ասաց ՔՊ-ական պատգամավորը, աշխատանքների արդյունավետության բարձրացումն է։
Նախագծով առաջարկվում է՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նվազագույն թիվը սահմանել 8։
Սահմանադրության համաձայն՝ մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:
Վարդանյանն ասաց՝ հաշվի առնելով, որ ութերորդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 71, «Հայաստան» խմբակցությունը՝ 29, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 անդամ՝ առաջարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8, իսկ մյուս հանձնաժողովների անդամների ընդհանուր թիվը սահմանել նրանց ծանրաբեռնվածության, ինչպես նաև այն հաշվարկով, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները մշտական հանձնաժողովներում ունենան իրենց անդամների ընդհանուր թվին հավասար տեղեր, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը յուրաքանչյուր հանձնաժողովում ունենա մեկ տեղ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան