Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Երրորդ փակ քվեարկության արդյունքում այսօր ԱԺ փոխնախագահ ընտրվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանի ներկայացմամբ, փակ քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավորներից 103-ը։ Կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 37։ Երկու քվեաթերթիկ անվավեր է եղել։
Կարճատև ծափահարություններից հետո, Սաղաթելյանը զբաղեցրեց իր տեղը նախագահությունում։
«Շնորհակալություն եմ հայտնում «Հայաստան» դաշինքին ձայն տված քաղաքացիներին, դուք մեզ տվել եք մանդատ, մենք պարտավոր ենք լիարժեք ներկայացնել ձեզ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև այն քաղաքացիներին, որոնք իրենց չեն ընտրել։
Ասաց՝ ԱԺ-ում ներկայացնելու են նաև նրանց շահերը։
Սաղաթելյանը հիշեցրեց, որ ԱԺ պատգամավորն առաջանորդվում է իր խղճով, իսկ իր խիղճը պարտադրում է մտահոգ լինել երկրում ստեղծված վիճակով, չհամակերպվել առկա իրավիճակին։
«Երկիրն ունի բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն։ Ես պատրաստ եմ լուրջ աշխատանքի ու ներկայացնելու եմ ՀՀ քաղաքացիների ձայնը»,-ասաց նա։
Խորհրդարանն անցավ մշտական հանձնաժողովների ստեղծման հարցի քննարկմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան