Կոնվերս բանկը նվազեցրել է ծրագրային վարկավորման տոկոսադրույքը
Կոնվերս Բանկը վերանայել է Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող վարկերի տրամադրման պայմանները՝ որոշ խմբերի համար 0.5%-ով նվազեցնելով վարկավորման տոկոսադրույքը:
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ առաջարկից կարող են օգտվել Կոնվերս բանկի Մոբայլ հավելվածի օգտատերերն ու քարտապանները:
Վերանայվել է նաև կանխավճարի չափին ներկայացվող պայմանը. այսուհետ հաճախորդը կարող է վճարել ձեռքբերման գնի 10 %-ի չափով կանխավճար, իսկ 20%-ի համար ներկայացնել ապահովագրության վկայական:
«Արդեն մոտ 4 տարի անընդմեջ Կոնվերս բանկը ծրագրային՝ Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող և Մատչելի բնակարան երիտասարդներին ծրագրի ներքո վարկերի պորտֆելով Հայաստանում առաջատարերից մեկն է: Դա հնարավոր է դարձել ճկուն վարկային քաղաքականության և վարկավորման մրցունակ պայմանների շնորհիվ: Բանկը հետամուտ է շուկայի միտումներին ու պարբերաբար վերանայում է վարկավորման պայմանները՝ հաճախորդներին առաջարկելով ֆինանսավորման մրցունակ պայմաններ»,- ասել են Բանկում:
Վարկավորման մանրամասներին, պայմաններին, սահմանված բացառություններին և հավելյալ հնարավորություններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն. Վարդապատում
- Կոնվերս Բանկի Վիզա քարտապանների համար Card to card փոխանցումների ակցիան՝ նոր ձևաչափով
- Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն. բացօթյա մարզումներ և նոր մշակույթի ձեւավորում
- Դարձիր Կոնվերս բանկի Visa քարտապան՝ արտոնյալ պայմաններով