Հայաստանի մեդալակիր քառյակ
Տոկիոյի օլիմպիական խաղերում, օգոստոսի 6 –ին, Հայաստանը երկու մասնակից ուներ:Այս մասին գրում է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեյի պաշտոնական կայք-էջը։
Առաջինը մրցագորգ ելավ ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը / 65 կգ /: Նա մեկնարկում հանդիպեց Ռուսաստանի ներկայացուցիչ, աշխարհի գործող չեմպիոն Հաջիմուրադ Ռաշիդովի հետ և պարտություն կրեց:
Ռուսաստանցին իր հերթին տանուլ տվեց երրորդ գոտեմարտը, չհասավ եզրափակիչ ու դուրս մնաց պայքարից: Սա նշանակում է, որ Վազգենը զրկվեց բրոնզե մեդալի համար գոտմարտից: Ափսոս:
Այսպիսով Հայաստանի օլիմպիական պատվիրակության հաշվեկշռին գրանցվեց չորս մեդալ / երկու արծաթե և երկու բրոնզե /:
Մեկ անգամ ևս հիշեցնենք մեր մեդալակիրների անունները: Նրանք են` խաղերի փոխչեմպիոններ, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ,ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, բրոնզե մրցանակակիրներ, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը:
32 –րդ ամառային օլիմպիական խաղերի փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 8 –ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները