Կառավարության ծրագիրը հիմնաված է լինելու նաև Հայաստանի մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարության վրա. Փաշինյան
«Մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում երկրի կառավարման գործում»,-սկսելով կառավարության հետաձգված նիստը՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և արձանագրեց, որ բացի ԱԳ նախարարից կառավարության կազմը համալրված է:
Նա հայտնեց, որ առաջիկայում պետք է զբաղվեն կառավարության ծրագրի, դրա իրականացման միջոցառումների և գործողությունների ցանկը հաստատելու գործով:
Փաշինյանը հայտնեց, որ կառավարության ծրագիրը պետք է հենված լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի և մինչև 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարության վրա, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի ընթաքցքում ժողովրդի հետ երկխոսության ընթացքում ձևավորված նախընտրական խոստումների հիման վրա:
«Առաջիկայում պետք է կենտրոնանանք խնդրի լուծման վրա և ֆորմալ և ոչ ֆորմալ պայմաններում պետք է մի քանի քննարկումներ ունենանք»,-հայտարարեց կառավարության ղեկավարը և հիշեցրեց, որ մինչև օգոստոսի 23-ը ժամանակ ունեն ծրագիրն ԱԺ ներկայացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան