ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կրկին Սյունիքում է
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կրկին Սյունիքի մարզում է։ Նրա հետ Սյունիքում է նաև ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն։ Այս մասին տեղեկացնում է USAID Armenia-ի Facebook-յան էջը։
«Սյունիքը Հայաստանի իմ սիրած վայրերից մեկն է, քանիցս եղել եմ այստեղ և այս ամռանը, երբ անձնական ժամանակ ունեի, ցանկացա հենց այստեղ անցկացնել, «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում այցելել մեր գործընկեր Հասմիկին և միասին գեղեցիկ ճամբարային արշավ անցկացնել», – էջում հրապարակված տեսանյութում ասում է դեսպանը։
Ջոն Ալելոնն էլ նշում է, որ առաջին անգամ է Սյունիքում՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը այստեղ շատ ծրագրեր է իրականացնում․ – «Սա նշանակում է, որ ես շատ անգամներ առիթ կունենամ վերադառնալ Սյունիքի մարզ։ Այստեղ շատ գեղեցիկ վայրեր կան»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան