Աշոտյանը՝ Փաշինյանի պահվածքի մասին. Արևելքում նման բացահայտ անարգանքը չեն ներում
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Գերագույն վիժվածքը, ով այսօր մեկնել է Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, դահլիճում նստել է, թարգմանչական սարքերը հանել ու հեռախոս է քջջում։
Այս տհասները այդպես էլ չհասկացան դիվանագիտությունը ինչ է, կուլտուրան ինչ է, շնորհքը ինչ է, պատասխանատվությունը ինչ է։
Հատկապես Արևելքում նման բացահայտ անարգանքն ու անդաստիարակությունը չեն մոռանում ու չեն ներում»։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Նիկոլ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը։
Միջոցառումը տեղի է ունեցել Իրանի Մեջլիսում։ ԻԻՀ նախագահը ողջունել է պատվիրակությունների ղեկավարներին և համատեղ լուսանկարման արարողությունից հետո նրանց ուղեկցել դահլիճ։
Երդմնակալության արարողության սկզբում ներկաներին դիմել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, այնուհետև ելույթ է ունեցել Իրանի դատական համակարգի ղեկավար Ղոլամհոսեյն Էժեյին։
ԻԻՀ նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել պատվիրակությունների ղեկավարներին՝ երդմնակալության արարողությանը մասնակցելու համար և հանդես եկել ելույթով։