Սա խայտառակ երևույթ է հանրության կողմից տեղեկատվություն ստանալու ազատության սահմանափակման հարցում. Գեղամ Մանուկյանը՝ Panorama.am-ի ֆոտոլրագրողի մուտքն ԱԺ արգելելու մասին
«Այս խորհրդարանի մեկնարկի առաջին իսկ օրվանից հասարակությունը սահմանափակումներ արձանագրեց ամբողջական տեղեկատվություն ստանալու հարցում, երբ որ ԱԺ դեռ նախկին ղեկավարությունը՝ հանձինս ԱԺ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի, սահմանափակումներ մտցրեց լրագորղների ազատ տեղաշարժի, լուսաբանման լիակատար հնարավորություններից զրկելու հարցում»,-այսօր մեկնարկած ԱԺ հերթական նիստում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ լրագրողական բազմաթիվ կազմակերպություններ և մարդու իրավունքների պաշտպանը հանգամանալից ներկայացրել են այն բոլոր հիմնավորումները, որոնք վկայում են, որ այդ սահմանափակումները տեղին չեն և խանգարում են հանրության լիակատար տեղեկատվություն ստանալու ազատությանը:
«Երեկ ևս մեկ խայտառակ դեպք արձանագրվեց՝ Panorama.am-ի ֆոտոլրագրող Լիլիան Գալստյանի մուտքն տևական ժամանակ արգելելու մասին, որն ուղղակի խայտառակ երևույթ է Հայաստանում խոսքի ազատության, հանրության կողմից տեղեկատվություն ստանալու ազատության սահմանափակման հարցում»,-հայտարարեց Մանուկյանը:
Այդ ելույթից հետո ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հերթական անգամ բացատրեց ընտրության կարգը և ընդմիջում հայտարարվեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին փակ գաղտնի քվեարկությամբ ընտրելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Անհապաղ վերականգնել «Panorama.am» լրատվական կայքի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի իրավունքը
- «Ես Լիլիանն եմ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան