Գևորգ Դանիելյան. Ոմանք անհոգ բազմել ու Երկրի դարդերին անտեղյակ, շուստրիություն են խաղում
Իրավագիտության դոկտոր, արդարադառտության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով անցած օրերին ութերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանում տեղի ունեցած զարգացումներին ու հնչած հայտարարություններին, գրում է.
«Խորհրդարանը ուրախների և հնարամիտների մանկապատանեկան ակումբ չէ։ Ոմանք անհոգ բազմել ու Երկրի դարդերին անտեղյակ, շուստրիություն են խաղում, հիմա էլ թե՝ մենք ձեր թեկնածուի ընտրության համար 18 ձայն ենք տվել, ինչը բավարար կլիներ, եթե դուք էլ միաձայն քվեարկեիք։
Ոնց բացատրես, որ բուռն ծափահարություններով ուղեկցվող բոլշևիկյան միաձայն քվեարկությունը վկայում է ոչ թե միակամության, այլ կամքի բացարձակ բացակայության մասին (ամեն ինչ իրենց փոխարեն մեկն է որոշում)։
Եթե ընդդիմության մեջ կա 1-2 պատգամավոր, որ դեմ են քվեարկել ԱԺ նախագահի տեղակալի թեկնածությանը, սա միայն բնական, օրինաչափ ժողովրդավարության ցուցիչ է, պետք չէ մտահոգվել, մտահոգվելու խնդիր ունեն նրանք, ովքեր ցուցումով ամեն հարց անվերապահորեն միաձայն են քվեարկում։
Ընդդիմության համառությունը գուցե տարօրինակ թվա, բայց, կարծում եմ, խելամիտ մարտավարություն է ...»։
Հարակից հրապարակումներ`
- Չէի ցանկանա, որ ԱԺ-ն կրկեսի վերածվեր. Իշխան Սաղաթելյանը՝ իրեն երկրորդ անգամ փոխխոսնակ չընտրելու մասին
- Շատ կոնկրետ հարց եմ տալիս՝ ինչու 2020թ. սեպտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցը եթեր չգնաց. Իշխան Սաղաթելյան
- ՔՊ-ի 50 դեմ քվեների պատճառով Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխխոսնակ