«Զարուհի Նախշքարյանին ԱՆ-ն մեղադրում է, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող գործի շրջանակում ինքնաբացարկ չի հայտնել»
Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն ահազանգում է.
«Իշխանությունների ցանկություններին չհամապատասխանող վճիռ կայացրած հերթական դատավորի դեմ արդարադատության նախարարությունը հարուցել է կարգապահական վարույթ։
Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Զարուհի Նախշքարյանին նախարարությունը մեղադրում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող մի քաղաքացիական գործի շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել՝ այն պայմաններում, երբ ժամանակին քննադատել է հայտնի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը։
Դե ինչ, նորանշանակ նախարարը շանս ունի ապացուցելու, որ ինքն ի վերջո սպասարկում է Պետության ու Իրավունքի, այլ ոչ թե կոնկրետ քաղաքական ուժի կամ կոնկրետ ընտանիքի շահը»։