Էդգար Ղազարյան. Ընդդիմությունից այլ սպասումներ, ակնկալիքներ իրենց ընտրողները, վստահ եմ, չունեն
Սահմանդրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.
«Ութերորդ գումարման Ազգային ժողովում միայն Իշխան Սաղաթելյանի թեկնածության օգտին են կողմ քվեարկել պատգամավորներ բոլոր երեք խմբակցություններից։
ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու համար Ալեն Սիմոնյանը ստացել է 71 կողմ ձայն, Ռուբեն Ռուբինյանը՝ 70, Հակոբ Արշակյանը՝ 71, այսինքն` ճիշտ այնքան, որքան կազմում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների թիվը։ Այսինքն, փաստացի Իշխան Սաղաթելյանն ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ, իսկ մյուսները՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահ ու նրա տեղակալներ։
Իշխան Սաղաթելյանին մաղթում ենք հաջողություններ, իսկ մյուսներին՝ հնարավորին շուտ վռնդում ոչ միայն իշխանությունից, այլև հանրային կյանքից ընդհանրապես։
Հուսանք, Իշխան Սաղաթելյանի իշխանության գալով սկիզբ կդրվի իշխանափոխությանը, որը կարվի հնարավոր սեղմ ժամկետներում։ Ընդդիմությունից այլ սպասումներ, ակնկալիքներ իրենց ընտրողները, վստահ եմ, չունեն»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
- ՔՊ-ն 71 ձայնով Հակոբ Արշակյանին ընտրեց ԱԺ փոխնախագահ
- Ռուբինյանն ընտրվեց 70 ձայնով
- 71 պատգամավոր ընտրեց Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան