Թ.Թովմասյանը Ա. Սիմոնյանին բան է բացատրում
«ԱԺ նախահգահությունը կոչված է ապահովելու խորհրդարանի բնականոն գործունեությունը և դահլիճում դուք առնվազն չպետք է կողմ հանդես գաք, դուք այդտեղ նստած եք, որպես խորհրդարանի ղեկավար, այլ ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ»,-նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ելույթ ունենալով Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկման ժամանակ:
Պատգամավորը Ալեն Սիմոնյանին բացատրեց, որ երբ րոպեներ առաջ պատգամավոր Աննա Մկրտչյանին դահլիճից ՔՊ-ական տղամարդիկ բղավելով վիրավորում էին, ապա նա պետք է կանխեր նման երևույթները:
Անցնելով քննարկվող հարցին՝ Թովմասյանն ասաց. «7-րդ գումարման ԱԺ-ն պատմության մեջ կմնա որպես Արցախը հանձնած խորհրդարան և «Իմ քայլը» խմբակցությունն այդ խորհրդարանում չունի որևէ փաստաթուղթ, որով արտահայտած լիներ իր դիրքորոշումը Արցախի հարցում»:
Թովմասյանը հիշեցրեց, որ Արցախի հարցով միակ նախաձեռնությունն արել է ինքը՝ անկախ պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանի և Աննա Գրիգորյանի հետ՝ օկուպացիայի և կարգավիճակի մասին հայտարարության տեսքով, որը չմտավ ԱԺ նիստ:
Նա հայտարարեց որ 44 օրյա պատերազմից հետո, երբ Արցախն օգնության կարիք ուներ, ՔՊ-ի իրավանախորդ «Իմ քայլը» խմբակցությունը ոչինչ չի արել:
«Ինչպես ԱԳՆ-ն ՀՀ-ին պետք չէ, քանի որ արդեն երկար ժամանակ է մենք գլխատված նախարարություն ունենք և ԱԳՆ-ի գործառույթը միանձնյա իրականացնում է վարչապետը տետատետ զրույցների և բանակցությունների միջոցով, ապա կարելի է այս տրամաբանությամբ ԱԳ նախարարությունն էլ փակել և ասել, որ կառավարությունը զբաղվում էայդ գործառույթով և առանձին ճյուղ պետք չէ»,-նկատեց Թագուհի Թովմասյանը և հայտարարեց, որ նույն տրամաբանությամբ կարելի է պնդել, որ Արցախի հարցով հանձնաժողով պետք չէ, բայց մեկ այլ հանձնաժողովը կարելի է տրոհել երկուսի, որպեսզի իշխող խմբակցության պատգամավորը պաշտոն ունենա:
«Արցախի վրա վերջին դուռը շրխկացնելուց հետո այսօր լավագույն հնարավորությունն է տրված ապացուցելու, որ այն մեր համար իսկապես արժեք է, որովհետև 44-օրյա պատերազմից հետո գործընկերներիս աչքերում չտեսնելով ցավի, կսկիծի և ափսոսանքի որևէ նշույլի հանձնվել է Արցախը»,-նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը և հավելեց, որ Արցախը պետք է լինի հայկական երկրորդ հանրապետությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանը պատգամավոր Աննա Մկրտչյանին սպառնաց անվտանգության աշխատակիցներով
- Եթե Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծման առաջարկը մերժվի, ապա Վանեցյանը հիմնավոր կասկածներ կունենա
- Սա խայտառակ երևույթ է հանրության կողմից տեղեկատվություն ստանալու ազատության սահմանափակման հարցում. Գեղամ Մանուկյանը՝ Panorama.am-ի ֆոտոլրագրողի մուտքն ԱԺ արգելելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին