Թրամփի շտաբի նախկին պաշտոնյան հայտնել է նոր ցույցերի անցկացման մասին
Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին գործընկեր Մեթ Բրեյնարդը խոստացել է սեպտեմբերի 18 -ին նոր ցույցեր անցկացնել Կապիտոլիումի մոտ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»
«Մենք վերադառնում ենք Կապիտոլիում, որտեղից ամեն ինչ սկսվեց: Դա մի հսկայական բան է լինելու»,- ասել է նա։
Համացանցում է հայտնվել Թրամփի կողմնակիցների «Look Forward America» կայքը, որտեղ կարող եք բաժանորդագրվել նախատեսված հանրահավաքի մասին նորություններ իմանալու համար:
Հիշեցնենք,որ հունվարի 6 -ին Թրամփի կողմնակիցները ներխուժել էին Կոնգրեսի շենք՝ փորձելով տապալել ընտրությունների արդյունքները, որոնցով հաղթեց Ջո Բայդենը: Արդյունքում՝ մի քանի մարդ մահացել է, հարյուրավորներին մեղադրանք է առաջադրվել և քրեական պատասխանատվության ենթարկվել:
Ներկայացուցիչների պալատը իմպիչմենտ հայտարարեց Թրամփին՝ ապստամբության ենթադրյալ դրդման համար: