ԿԲ. Բանկերի կողմից գնվել է 98մլն 72 հազար ԱՄՆ դոլար
Կենտրոնական բանկը հրապարակել է օգոստոսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների վերաբերյալ շաբաթական ամփոփ տվյալներ։
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 98,072,626 ԱՄՆ դոլար 488.48 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 106,703,319 ԱՄՆ դոլար 493.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 6,000,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 494.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 21,783,621 եվրո 576.33 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 18,238,195 եվրո 586.59 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,725,359,733 ՌԴ ռուբլի 6.68
դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,154,008,749 ՌԴ ռուբլի 6.81 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 45.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.8 մլն ԱՄՆ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ. Արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է ավելի քան 107 մլն ԱՄՆ դոլար
- ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ՝ իրականացված գործարքների մասին
- ԿԲ. Այս շաբաթ ներբանկային շուկայում գնվել է 89.5 մլն դոլար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան