«Հրապարակ». Ստելն ու լրատվամիջոցների տեղեկությունները հերքելն ի՞նչ իմաստ ունեին
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը 3 տարի շարունակ հերքել է իր՝ ԵՊՀ ռեկտոր դառնալու լուրերը։ Ծաղրել ու հեգնել է լրատվամիջոցներին այդ լուրերի համար, նրանց անվանել «իր երազանքները» գուշակողներ, «Քոչարյանի գրասենյակից սնվողներ», «փողոցում ճվճվացողներ», ԱԺ ամբիոնից Էդմոն Մարուքյանին մեղադրել է «ստահոդ լուրեր տարածելու համար»։
Բազմիցս հայտարարել է. «Այդ տեղեկությունները սուտ են, նման թեմա չկա: Ես ցանկություն չունեմ առաջադրվելու: Ես չեմ հավակնում ռեկտորի պաշտոնին»:
Երեկ նա նշանակվել է ԵՊՀ ռեկտորի ժՊ և, վստահաբար, մասնակցելու է ռեկտորի մրցույթին։ Հասկանալի չէ, թե ստելն ու լրատվամիջոցների տեղեկությունները հերքելն ինչ իմաստ ունեին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան