Սաղաթելյան. Արցախի հարցը ազգային ու քաղաքական է, ոչ թե սոցիալական հանձնաժողովի մակարդակի
«Մեզ համար շատ կարևոր է պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովը, բայց կարծում եմ, իշխանությունն առաջին հերթին դրա նախագահությունը կստանձնի»,-ԱԺ միջանցքում լրագրողների հետ ճապազրույցում հայտարարեց այսօր ԱԺ փոխնախագահ ընտրված Իշխան Սաղաթելյանը՝ կարևորելով նաև արտաքաին քաղաքականության բլոկը։
Նա հիշեցրեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել է ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։
«Մենք ամբողջությամբ միացել ենք այդ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությանը, քիչ անց ելույթներով կհիմնավորենք դրա ստեղծման անհրաժեշտությունն ու կարևորությունը»,-ասաց Սաղաթելյանը։
Դաշնակցական գործիչն ընդգծեց, որ Արցախի հարցը ազգային ու քաղաքական է, ոչ թե սոցիալական հանձնաժողովի մակարդակի, ինչպես հիմնավորել է նիստերի դայլիճում ՔՊ ներկաացուցիչը։
«Ահա այստեղ է մեր ու այսօրվա իշխանությունների մոտեցումների տարբերությունը»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն առաջարկում է ԱԺ-ում ձևավորել 12 մշտական հանձնաժողով
- Արթուր Վանեցյան. Ճիշտ եմ համարում, որ ստեղծվի Արցախի հարցերով մշտական հանձնաժողով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին