Տիգրան Աբրահամյան. Դեռ կպարզենք, թե ինչո՞ւ էր մինչև այդ չկրակելու հրաման գործում
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որ անվտանգության հարցերով փորձագետ է, գրել է.
«Ես այդպես էլ չհասկացա, թե ինչո՞ւ այդպիսի քննարկում ծավալվեց պաշտպանության նախարարի՝ կրակելու հրաման տալու հետ կապված։
Տարօրինակն ու անթույլատրելին այն էր, որ մինչ այդ կար հակառակ հրաման՝ չկրակել։ Արդյունքում գիտենք, թե ինչ տեղի ունեցավ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում։
Սրանք մոռացել էին, որ 2-3 ամիս հպարտանում էին, որ սահմանագծին մարտեր, փոխհրաձգություն չի եղել՝ առանց կրակոցի էին զիջել/հանձնել ՀՀ տարածքները։
Իմ իմացած բանակում ցանկացած զինծառայող՝ շարքայինից սպայակազմ գիտի, եթե կա դիրքի ուղղությամբ անմիջական հարձակում, ապա պետք է գործի՝ կրակ բացի։
Թե բա՝ արդեն կրակելու հրաման կա։
Ժամանակը կգա` դեռ կպարզենք, թե ինչո՞ւ, ի՞նչ նպատակով էր մինչև այդ ՉԿՐԱԿԵԼՈՒ հրաման գործում»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը․կրկին կրակել է Երասխի և Կութի ուղղությամբ
- Երևանի կենտրոնում կրակել են մեքենայի ուղղությամբ
- Սերժ Սարգսյան.Առանց սատկելու ասում է՝ Սև լճի 30 տոկոսը գրավել են, ինչ է դրա համար պիտի կռի՞վ անենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան