Krispi-ի հիմնադիր. Հայ գիտնականների կողմից ստեղծվում են ալգորիթմներ, որոնք միջազգային ասպարեզում բացարձակ նորամուծություն են
Krisp ընկերության համահիմնադիր, ֆ.մ.գ.թ. Արտավազդ Մինասյանը գրում է.
«5 տարի առաջ, Հայաստանում ստեղծեցինք աղմուկի հեռացման՝ աշխարհում լավագույն տեխնոլոգիան, որը միչև օրս որակապես գերազանցում է Microsoft, Google,և Zoom-ի լուծումներին։
Այս շաբաթ բախտ վիճակվեց տեսնելու այլ հայ գիտնականների և հետազոտողների կողմից ստեղծված միանգամից վեց լուծում, որոնք կամ աշխարհում լավագույնն են, կամ լավագույների շարքում։
1. Վիդեո զանգի ժամանակ մարդու արտաքին տեսքը բարելավող, ատամները սպիտակեցնող, դեմքը հարթեցնող ալգորիթմ։
2. Մարդու ձայնը կլոնավորող և նրա ձայնով տեքստը ձայնի վերածող տեխնոլոգիա։
3. Արհեստական բանականությամբ զբաղվող մասնագետների գործը մի քանի անգամ արագացնող համակարգ։
4. Մարկետինգի մասնագետների համար հաճախորդների լոյալությունը գուշակող պլատֆորմ։
5. Կարճատեսությունը, հեռատեսությունը, և ասիգմատիզմը բժշկական ճշգրտությամբ չափող բջջային հավելված։
6. -երորդի մասին միայն կարող եմ ասել, որ աշխարհում այս երկակի նշանակության տեխնոլոգիայից ունեն գերտերությունները՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը և արդեն մենք։
Այո՜, այսօր Հայաստանում, հայ գիտնականների կողմից ստեղծվում են տեխնոլոգիաներ և ալգորիթմներ, որոնք միջազգային ասպարեզում կամ բացարձակ նորամուծություն են կամ լավագույն եռյակում են։
Առա՝ջ գիտություն,
Առա՝ջ տեխնոլոգիաներ,
Առա՝ջ ստարտափներ,
Առա՝ջ Հայաստան»։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Պապոյան. Այսօր մենք չունենք հստակ ձևակերպված պատվեր, թե ինչ է ուզում պետությունը գիտությունից
- Արամ Փախչանյան. Մենք ոչ մի իրավունք չունենք հետագա սերնդին զրկել զարգացած պետություն ձևավորելու հնարավորությունից
- Տիգրան Շահվերդյան. Գիտության վիճակի մասին հնչեցվող sos-ը ողջ խորությամբ իշխանությունները չեն գիտակցում
- Հայաստանում գիտության մահը մարտահրավերների առաջ է կանգնեցրել 125 մլն դոլար արժողությամբ Krisp-ին
- Պրոֆեսորի ահազանգը. Մենք հիմա անջրպետի առաջ ենք
- «Ռոստելեկոմի» զանգերի կենտրոնում ներդրվել է 2Hz ընկերության KRISP համակարգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան