«Հրապարակ». «Պատիվ ունեմ» դաշինքը թեժ մարտեր է մղելու, որպեսզի ձևավորվի իրենց առաջարկած Արցախի հարցով մշտական հանձնաժողովը
«Հրապարակ» թերթը գրում է. ««Պատիվ ունեմ» դաշինքը թեժ մարտեր է մղելու, որպեսզի ձևավորվի իրենց առաջարկած Արցախի հարցով մշտական հանձնաժողովը։ Տեղեկացրել էինք, որ իշխանությունը «շուստրի» քայլի է գնացել՝ որոշել է արդեն գործող հանձնաժողովներից մեկը տրոհել 2 մասի՝ առողջապահության և սոցիալական հարցերի, որպեսզի խորհրդարանում լինեն օրենքով պահանջվող առավելագույն թվով հանձնաժողովներ։ Դրանով, իշխանությունն իր հաշվարկով, մի կրակոցով 2 նապաստակ կխփի. կգոհացնեն ընդդիմությանը՝ նրանց հասանելիք հանձնաժողովների թիվը մեկով ավելացնելով, և կազատվեն գլխացավանքից՝ փակելով Արցախի խնդիրներն ԱԺ բերելու վտանգները։
Ի դեպ, անգամ 12 հանձնաժողովի պարագայում ՊՈՒ-ին հանձնաժողովի նախագահություն չի հասնում, սակայն «Հայաստան»-ում մտադիր են՝ 3 հանձնաժողովի պարագայում մեկի նախագահությունը զիջել ընդդիմադիր գործընկերներին։ Սակայն ՊՈՒ դաշինքում պնդում են, որ իրենց ոչ թե հանձնաժողովի նախագահությունն է հետաքրքրում, այլ կոնկրետ Արցախի հարցով հանձնաժողովի ձևավորումը, և դեռևս վերջնական որոշում չունեն՝ պետք է քննարկեն որևէ այլ հանձնաժողովի նախագահությունը ստանձնելու նպատակահարմարությունը։ Ասում են՝ հնարավոր է նաև հրաժարվեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան