Չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել. Արա Զոհրաբյան
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Չեմ պատվաստվել covid-19-ի դեմ, և այդ առնչությամբ ուզում եմ կիսվել մտքերովս՝
1. Պատվաստանյութի կազմում գտնվող յուրաքանչյուր բաղադրիչ ծառայում է որոշակի նպատակի, և յուրաքանչյուր բաղադրիչ փորձարկվում է արտադրության գործընթացում: Պատվաստանյութերի մեջ մտնում են մասնավորապես հետևյալ բաղադրիչները՝ հակագենը, կոնսերվանտները, կայունացուցիչները, մակերեսային ակտիվ նյութերը, լուծիչները և այլն:
2. Պատվաստանյութի բոլոր բաղադրիչները ստուգվում են անվտանգության տեսակետից: Պատվաստանյութի փորձարկումը որպես կանոն իրականացվում է 3 փուլով: Դրա համար պետք է բավարար ԺԱՄԱՆԱԿ: Տարբեր մասնագետներ փորձարկման ժամանակաշրջանը տարբեր են նշում, բայց չեմ լսել, որ մեկ տարվա ընթացքում կարելի է արդյունավետ և անվտանգ պատվաստանյութ ստանալ:
3. AstraZeneca-ի SARS-CoV-2 վարակի սիմպտոմատիկ ընթացքի դեմ պաշտպանության արդյունավետությունը, որը տրամադրվում է .COVID. -19 AZD1222- ի դեմ պատվաստանյութով, կազմում է 63,09%:
4. Արդյոք վստահ ենք, որ մեծ վնաս չենք ստանալու այս փուլում լրիվ ու բավարար փորձարկում չանցած պատվաստանյութերի կիրառման արդյունքում.
5. Արդյո՞ք այս փուլում պատվաստանյութ ստանալով, ինքներս չենք դառնում բժշկական փորձի օբյեկտ, իսկ ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:
.........................................................................
Այս մտքերն ինձ հուշում են, որ՝
-պատվաստվելու հարցը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված որոշումը.
-չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան