07.08.2021. Արցախում կորոնավիրուսի 6 դեպք է հայտնաբերվել
Օգոստոսի 6-ին կատարվել է 38 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է գրանցվել։
Արցախի առողջապահության նախարարոթյունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 585 քաղաքացու հետազոտություն, որից 981-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:
Հարակից հրապարակումներ`
- 05.08.2021. Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել
- 31.07.2021.Արցախում կորոնավիրուսի երկու դեպք է գրանցվել
- 30.07.2021. Արցախում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել
- 27.07.2021. Արցախում կորոնավիրուսի 1 դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում