Աֆղանստանը հաղորդում է թալիբների «ստվերային նահանգապետի» ոչնչացման մասին
Աֆղանստանի զինված ուժերը հայտարարել են, որ վերացրել են Աբիդ Մավլավիին, որը համարվում էր թալիբների «ստվերային նահանգապետ» հանրապետության հարավ-արևմուտքում գտնվող Նիմրոզ նահանգում:
Twitter-ում Աֆղանստանի բանակի 215-րդ կորպուսի տարածած հայտարարության համաձայն, նա զոհվել է օդուժի իրականացրած գործողության ընթացքում՝ 275 ահաբեկչի հետ միասին:
Իր հերթին, Թալիբանի ներկայացուցիչ Քարի Յուսուֆ Ահմադին, պատասխանելով «ՌԻԱ նովոստի»-ի հարցին, հերքել է այդ տեղեկությունը:
Ուրբաթ օրը հայտնի դարձավ Նիմրոզ նահանգի մայրաքաղաք Զարանջ քաղաքի գրավման մասին: Նշվել է, որ գրոհայինները գրավել են նաև քաղաքի օդանավակայանը և կառավարական գրասենյակները: Ըստ Թալիբանի պաշտոնյաների, խմբավորման անդամները գրավել են նահանգապետի տունը, ոստիկանության շտաբը, հետախուզության և հարակից շենքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան