Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է Mercer Street տանկերի վրա հարձակման վերաբերյալ G7-ի հայտարարությունը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն դատապարտել է G7-ի երկրների հայտարարությունը, որով Իրանին մեղադրում է Mercer Street տանկերի վրա հարձակման համար և մեղադրանքներն անհիմն է որակել: Այդ մասին հայնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
G7-ի երկրներն ուրբաթ օրը համատեղ հայտարարության մեջ մեղադրել էին Իրանին Mercer Street-ի վրա տեղի ունեցած հարձակման համար, նշելով, որ Թեհրանի վարքագիծը սպառնում է միջազգային խաղաղությանը և անվտանգությանը, և նրան կոչ էին արել դադարեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին չհամապատասխանող բոլոր գործողությունները:
«Մենք խստորեն դատապարտում ենք G7-ի արտգործնախարարների անհիմն հայտարարությունը, որը պարունակում է անհիմն մեղադրանքներ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ»,-Խաթիբզադեի խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը:
Հուլիսի 29-ին Արաբական ծովում հարձակման էր ենթարկվել Լիբերիայի դրոշով Mercer Street տանկեր: Նավի օպերատոր Zodiac Maritime ընկերությունը պատկանում է իսրայելցի ձեռնարկատեր Էյալ Օֆերին: Միջադեպի հետևանքով զոհվել էին անձնակազմի երկու անդամները՝ Ռումինիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիները, որոնք ենթադրաբար պատասխանատու էին նավի անվտանգության համար: ԱՄՆ-ն Իրանին է մեղադրում Արաբական ծովում նավի վրա անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակման համար:
Ավելի ուշ Իրանի ԱԳՆ-ն հակասական ու անհիմն որակեց ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հայտարարությունները իսրայելական տանկերի վրա հարձակումներին Թեհրանի մասնակցության վերաբերյալ:
Չորեքշաբթի օրը Իսրայելը Արաբական ծովում գտնվող Mercer street-ի վրա օդային հարձակման համար մեղադրել էր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անօդաչու թռչող սարքի ստորաբաժանման հրամանատար Սաիդ Արա Ջանիին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան