Ձերբակալվել է նեապոլիտանական «Կամորրա» կլանի կին պարագլուխը
Իտալիայի կարաբիներները «Չամպինո» օդանավակայանում ձերբակալել են Մարիա Լիկիարդիին, ով, քննիչների կարծիքով, նեապոլիտանական մաֆիայի «Կամորրա» կլանի ղեկավարն է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին շաբաթ օրը հաղորդել է «La Repubblica» թերթը:
Ըստ թերթի՝ կինը պատրաստվում էր թռչել Իսպանիա: Նա նաև կասկածվում է շորթման, խարդախության և այլ հանցագործությունների մեջ: Ինչպես նշում է թերթը, Լիկիարդին արդեն ուներ դատվածություն` ութ տարվա ազատազրկումից հետո 2009 թվականի դեկտեմբերին նա ազատ էր արձակվել բանտից:
Իտալիայում հաճախ ամուսնու ձերբակալությունից կամ մահից հետո նրանց կանայք դառնում են մաֆիոզ կլանների առաջնորդներ:
«Կամորրա»-ն համարվում է իտալական մաֆիոզ խմբավորումներից ամենադաժանը: Նրա գործունեությունը աշխարհում լայն հրապարակայնություն է ստացել հրապարակախոս Ռոբերտո Սավիանոյի «Գոմորա» գրքի հրապարակումից հետո, որում հեղինակը ասում է, որ «Կամորայի» անդամները վերահսկում են կենցաղային թափոնների, այդ թվում նաև թունավոր նյութերի ուտիլիզացին: Ըստ գրողի՝ տարիներ շարունակ թափոնները թաղվում են գետնի տակ՝ անտեսելով որ դրանք վտանգավոր են հանրային առողջության ու շրջակա միջավայրին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա