Շոյգուն առաջարկել է Սիբիրում կառուցել խոշոր քաղաքներ և այնտեղ տեղափոխել Ռուսաստանի մայրաքաղաքը
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջարկել է Սիբիրում կառուցել մինչև մեկ միլիոն բնակչությամբ մի քանի խոշոր քաղաք և այնտեղ տեղափոխել Ռուսաստանի մայրաքաղաքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մեզ անհրաժեշտ է Սիբիրում կառուցել գիտական և արդյունաբերական հինգ խոշոր կենտրոններ, այլ կերպ ասած` 300-500 հազար բնակչություն ունեցող քաղաքներ, նույնիսկ ավելի լավ կլինի մինչև մեկ միլիոն մարդ: Եվ դա ոչ միայն քաղաք կառուցելն ու մայրաքաղաքը այստեղ տեղափոխելն է, այլ դրանք բացարձակապես հատուկ ուղղված դարձնել գործունեության այս կամ այն ոլորտին», ասել է Շոյգուն։