Ռուսաստանում նախորդ օրը հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս 22320 դեպք
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 22,320 նոր դեպք:«Գազետա ռու»-ն տեղեկացնում է, որ այդ մասին Telegram ալիքում հայտնել է կորնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Վերջին մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 19,485 մարդ, մահացել՝ 793 -ը:
Վարակման դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում (2235), Սանկտ Պետերբուրգում (1904), մերձմոսկովյան շրջաններում (1455), Նիժնի Նովգորոդի (551) և Սվերդլովսկի (520) շրջաններում:
Համաճարակի ամբողջ ժամանակահատվածում կորոնավիրուսը հաստատվել է Ռուսաստանի 6,424,884 բնակչի մոտ: Վարակից ապաքինվել է 5,739,838 հիվանդ, մահացել՝ 164,094-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները