ՄԻՊ. Ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհում են Երասխի հողատարածքները
Ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հանցավոր արարքներով հրդեհում են ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև դրանց անմիջական հարևանությամբ հողատարածքները: Ահազանգում է Մարդոը իրավունքների պաշըպան Արման Թաթոյանը։
«Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակում Երասխի անմիջական հարևանությամբ և հենց գյուղի ուղղությամբ: Գյուղը գտնվում է ադրբեջանական դիրքերից մոտ 1 կմ հեռավորության վրա:
Ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կոպիտ կերպով խախտում են Երասխ և հարակից գյուղերի բնակիչների իրավունքները:
Հրդեհների պատճառով Երասխ և հարակից գյուղերի բնակիչները չեն կարողանում բնականոն գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնեն: Դրանից բացի, կրակոցներն ու հրդեհները խաթարել են մարդկանց խաղաղ և բնականոն կյանքը Երասխում հատկապես»,- հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երասխում հակառակորդի կրակահերթերից միջդիրքային տարածքում բռնկված հրդեհը մարել է․ՊՆ
- ՊՆ. Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում
- Ադրբեջանը․կրկին կրակել է Երասխի և Կութի ուղղությամբ
- ՊՆ. Ադրբեջանը երեկ Երասխի ուղղությամբ թիրախային կրակ է արձակվել սնունդ տեղափոխող մեքենայի վրա, վնասել այն