SpaceX-ը հավաքել է տիեզերագնացության պատմության մեջ ամենամեծ հրթիռը
Ամերիկյան SpaceX ընկերությունը հավաքել է Starship-ի պատմության մեջ ամենաբարձր հրթիռը, որի երկարությունը հասնում է գրեթե 120 մետրի: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ տիեզերանավի լուսանկարները տեղադրվել են Twitter-ում:
BBC-ն հայտնում է, որ տիեզերանավը կօգտագործվի 2024 թվականին մարդուն Լուսին վերադարձնելու առաքելության ժամանակ:
Starship SN20 հրթիռը սկսել են հավաքել այս տարվա գարնանը, աշխատանքները կատարվել են Տեխասի Բոկա Չիկա գյուղի SpaceX տիեզերագնացությունան կետրոնում:
Ըստ ծրագրի, հրթիռի վերին մասը կմտնի ուղեծիր և մեկ ոչ լիարժեք պտույտ կկատարի Երկրի շուրջը, այնուհետև կսուզվի Խաղաղ օվկիանոսում՝ Հավայան կղզիների մոտ: Գործարկումից հետո դրա արագացուցիչը կընկնի Մեքսիկական ծոց:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ SpaceX- ը հրթիռային շարժիչներ է փորձարկել դեպի Մարս կատարվելիք թռիչքների համար: