Տոկիոյում տղամարդը զայրացել է կանանց երջանիկ տեսքից և փորձել սպանել նրանց՝ հրդեհելով գնացքը
Տոկիոյում ուղևորների վրա հարձակում գործած անձը փորձել է սպանել «երջանիկ կանանց»։ Այս մասին հաղորդում է «Reuters»-ը։
Տղամարդը 10 հոգու է վիրավորել և փորձել հրկիզել գնացքը: Նա զայրացել է, երբ կանանց է տեսել, որոնք «երջանիկ տեսք ունեին»:
Ճապոնիայի ոստիկանության հաղորդմամբ՝ 36-ամյա տղամարդը գնացքի մեջ ձեթ է լցրել եւ փորձել հրկիզել գնացքը: Ավելի ուշ հայտնաբերվել են ձեթն ու կրակայրիչը: Տղամարդն իր պահվածքը բացատրել է կանանց սպանելու ցանկությամբ:
Հարձակում գործած անձը ձերբակալվել է: Ոստիկանությունը շարունակում է հետաքննել միջադեպի հանգամանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է