Բանկերի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 80.342-ով
2021թ. առաջին կիսամյակում բանկերի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 80.342-ով՝ կազմելով է 2 մլն 576 937: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմում է 5.4%:
ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, հաշվետու ժամանակահատվածում վճարային քարտերով կատարվել է 31 մլն 532 464 գործարք, որը 2020թ. առաջին կիսամյակի համեմատ ավելացել է 51.9 %-ով: 2020թ. առաջին կիսամյակի համեմատ 28.3%-ով ավելացել է նաև վճարային քարտերով գործարքների ծավալը՝ կազմելով 811 921 մլն դրամ:
Ընթացիկ տարվա մայիս ամսվա վերջի դրությամբ արտասահմանից ստացումների ծավալը 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 202 մլն դոլարով կամ 37%-ով: Նման տվյալներ է հրապարակել Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Արտասահման փոխանցումների ծավալը 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 70 մլն դոլարով կամ 17.6%-ով:
2021թ. 1-ին կիսամյակում ֆիզ. անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 132 մլն դոլարով կամ 88.6%-ով:
Հարակից հրապարակումներ`
- Արտասահմանից 202 մլն դոլարով ավելի շատ գումար է փոխանցվել Հայաստան
- Այս տարվա առաջին կիսամյակում բանկային համակարգն ապահովել է 40.7 մլրդ դրամի շահույթ
- ՀԲՄ. Առևտրային բանկերի կողմից վճարված հարկերն ավելացել են 12.2%-ով
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան