Ռուս խաղաղապահները մեկ օրում Արցախի շփման գծում 2 հա գյուղատնտեսական տարածք են մաքրել չպայթած զինամթերքից
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են պայթուցիկներից մաքրման և ականազերծման աշխատանքներ տանել Արցախի Մարտունու շրջանի Հերհեր բնակավայրի տարածքում: Այդ մասին լուր է հրապարակել ՌԴ ՊՆ-ն:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Մարտունու շրջանի սահմանազատման գծի մոտ ռուս խաղաղապահներն ամեն օր աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկերի, հրթիռների և ականների որոնման ուղղությամբ: Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները կատարում են բնակավայրերի և հարակից գյուղատնտեսական նշանակության հողերի և ըմտանի կենդանիների արածեցման համար նախատեսված տարածքների մաքրման առաջադրանքներ:
«Այսօրվա աշխատանքները շուրջ երկու հեկտար տարածք են ընդգրկվել: Միջոցառումն իրականացվել են Մարտունու շրջանի բնակավայրերի շրջակայքում: Նախատեսվում է մաքրել մոտ 15 հեկտար տարածք»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Աֆանասևը:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ անցած 2 շաբաթվա ընթացքում ռուս խաղաղապահներն ավարտել են 32 հա տարածքիմաքրի մաքրումը պայթուցիկ առարկաներից, որն ընդգրկում է Խերխան համայնքի մասնավոր տնային տնտեսությունները և գյուղատնտեսական կարիքների համար նախատեսված հողատարածքները: 12 շենք ստուգելիս խաղաղապահները հայտնաբերել և ոչնչացրել են 14 պայթուցիկ իր:
«Ընդհանուր առմամբ սակրավորները ստուգել են 1920 շենք (որից 31-ը՝ սոցիալական նշանակության օբյեկտ), մաքրել են ավելի քան 668,3 կիլոմետր ճանապարհներ և ավելի քան 2,231,5 հա տարածք, հայտնաբերել են 25,781 և ոչնչացրել 25,767 չպայթած զինամթերք»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ոսկեպարում ռուս սահմանապահներ տեղակայվել են. ՊՆ
- Արցախում սակրավորները պայթյուններ են նախատեսում բոլոր շրջաններում
- Ռուս սակրավորները պայթուցիկներից ամբողջությամբ մաքրում են Մարտունու շրջանի բնակավայրերը և դաշտերը
- Ռուս սակրավորները վնասազերծել են Մարտունու շրջամնում հայտանաբերված ականները և տարբեր տրամաչափի հրետանային արկերը
- Ռուս սակրավորները պայթուցիկ առարկաներից լիովոին մաքրել են Սոս գյուղի տարածքները
- Ռուս սակրավորներն ականներից մաքրում են Մարտակերտի շրջանի գյուղատնտեսական նշանակության հողերը
- Արցախում ռուս սակրավորներն ավելի քան 1700 հա տարածք են մաքրել պայթուցիկ առարկաներից