ԱՄՆ-ում վիճակախաղի հաղթողի ամուսինը սպանել կնոջը, մեկ տարեկան դստերը և ինքնասպան եղել
Ամերիկյան Օկլահոմա նահանգի բնակչուհի Թիֆանի Հիլը, որը շահել էր 2 միլիոն դոլար, նրա մեկ տարեկան դուստրը՝ Լինն ու ամուսինը՝ Ջոն Դոնատոն, հայտնաբերվել են գնդակահարված և ոստիկանությունը կասկածում է ընտանիքի հորը: «Գազետա ռու»-ն հրապարակել է People ամսագրի տարածած լուրը:
Հետաքննության տվյալներով՝ Դոնատոն սպանել է կնոջն ու երեխային և ինքնասպան եղել:
Ինչպես հայտնել են զոհերի հարազատները, Ջոնը հաճախ վիրավորում էր Թիֆանիին, այդ իսկ պատճառով վերջինս ցանկանում էր ամուսնալուծվել: Ընտանիքի փաստաբան Թերեզա Մաքգին ասել է, որ վիճակախաղով շահումն ամուսինների միջև տարաձայնությունների մեկ այլ պատճառ էր դարձել:
«Կարո՞ղ է սա վիճաբանություն առաջացնել: Մենք երբեք հնարավորություն չենք ունենա պարզելու: Բայց ես գիտեմ, որ եղել են պահեր, երբ դա հանգեցրել է նրանց միջև կռվի»,-ասել է Մաքգին:
Նախորդ տարվա վերջին Հիլը 2 միլիոն դոլար էր շահել Կալիֆորնիայի ակնթարթային վիճակախաղով: Դրանից հետո նա ամուսնացել էր Դոնատոյի հետ և ընտանիքը տեղափոխվել էր Օկլահոմա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա