Բժիշկը պատմել է քնի խնդիրներից ազատվելու հեշտ միջոցների մասին
Բժիշկ Կարան Ռաջը TikTok-ում խոսել է «10-3-2-1» մեթոդի մասին, որը օգնում է լուծել քնի խնդիրները: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
1. Քնելուց տասը ժամ առաջ դադարեցրեք կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը: Բժիշկի խոսքով, այդքան ժամանակ է անհրաժեշտ նյութը մարմնից հանելու և դրա խթանիչ ազդեցությունը վերացնելու համար:
2. «Քնելուց երեք ժամ առաջ խուսափեք զգալի սնունդ ընդունելուց: Սա կօգնի խուսափել այրոցից և գիշերը արթնանալուց»,-բացատրել է Ռաջը:
Մասնագետը նաև խորհուրդ է տալիս քնելուց մի քանի ժամ առաջ հրաժարվել ալկոհոլից, քանի որ դրա ազդեցությունը խանգարում է արագ քնելու փուլին:
3. «Քնելուց երկու ժամ առաջ դադարեցրեք աշխատանքը: Սա թույլ կտա հանգստանալ»,-ասել է բժիշկը:
4. Քնելուց մեկ ժամ առաջ դադարեցրեք գաջեթների օգտագործումը, քանի որ էկրանների կապույտ լույսը խանգարում է մելատոնինի արտադրությանը, որը վերահսկում է քնի և արթուն մնալու ցիկլը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները