Համաճարակի սկզբից Վրաստանում մահացել է 48 մարդ,տանը և հյուրանոցներում բուժվելիս
Պանդեմիայի սկզբից Վրաստանում մահացել է 48 մարդ, որոնք կորոնավիրուսից բուժվում էին տանը և կովիդ-հյուրանոցներում: Այս մասին հայտնել Է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն,գրում է apsny.ge-ն։
«Հիվանդանոցից դուրս, այսինքն` տանը կամ հյուրանոցներում, մահերի թիվը 48 է: Սա մեկուկես տարվա ընթացքում: Այն դեպքում, երբ լավագույն առողջապահական համակարգ ունեցող երկրներում դրանք հարյուրավոր ու հազարավոր են: Անգլիայում մի քանի ամիս առաջ նման դեպքեր եղել են տասը հազար», - ասել է Ցերցվաձեն:
Ցերցվաձեն ընդգծել է, որ Վրաստանը տանը կովիդ-պացիենտների մահացության ամենացածր ցուցանիշն ունի, ինչը վկայում է կլինիկական հատվածի լավ աշխատանքի մասին:
«Մեր ընդդիմախոսները հաճախ մեզ քննադատում են այն բանի համար, որ մենք ավելի հաճախ ենք հիվանդանոց տեղափոխում, քան անհրաժեշտ է։ Դա հենց այն պատճառով է, որ բժիշկներն ապահովագրում և տեղափոխում են հիվանդանոց հիվանդներին, ովքեր ունեն հոսպիտալացման որոշ չափանիշներ, այդ իսկ պատճառով մենք ունենք այդքան ցածր ցուցանիշ», - ասել է Ցերցվաձեն:
Համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 6 016 մարդ, այդ թվում ՝ 30 հիվանդ, որոնք մահացել են վերջին 24 ժամվա ընթացքում: Փորձագետները չեն բացառում, որ մահացությունը Վրաստանում էլ ավելի կաճի ՝ պայմանով, որ դիմակների օգտագործման ներկայիս տեմպերը և կարանտինի ներկայիս սահմանափակումները մնան:
Միևնույն ժամանակ, վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 3 780 նոր դեպք, և դրանց ընդհանուր թիվը գերազանցել է 440 հազարը: Ավելի քան 395 հազար հիվանդ ապաքինվել է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին