Ուկրաինայում նշել են Ղրիմը վերադարձնելու միակ միջոցը
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Աննա Գերմանը «Նաշ» հեռուստաալիքի եթերում խոսել է այն պայմանի մասին, որը թույլ կտա Ուկրաինային վերադարձնել Ղրիմը և Դոնբասը:Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։
Նրա խոսքով ՝ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Կիևը հաշտվի իր երկու հարևանների հետ։
«Պետք է, որ մենք ՝ երեք եղբայրական ժողովուրդներս, որոնք միշտ ապրել են համաձայնության մեջ, որոնք ունեն ընդհանուր տոհմածառ և արմատներ, պետք է մտածենք, թե ինչպես ապրել միասին, հարգենք մեր առանձնահատկությունները, զարգացումը, մշակույթը, լեզուն և այլն»,-պատմել է Գերմանը:
Նախկին խորհրդարանականը եզրակացրել է, որ ուկրաինացիները ընդմիշտ կմոռանան իրենց երազանքի մասին, եթե նրանք չսկսեն ապրել խաղաղության և բարեկամության մեջ հարևան երկրների և եղբայրական ժողովուրդների հետ: