Հայտնի է դարձել Սիրիայում ամերիկյան ռազմաբազա ԻՊ գրոհայիններ տեղափոխվելու փաստը
ԱՄՆ-ն «Իսլամական պետության» մի քանի տասնյակ զինյալների բանտերից տեղափոխել է Սիրիայում գտնվող իր բազա: Ըստ «Լենտա ռու»-ի, այդ մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին:
Ինչպես հայտնի է դարձել, զինվորականները 40 ահաբեկիչ են տեղափոխել Էլ-Շադդադի քաղաքի բազա: Նրանց թվում է ահաբեկչական կազմակերպության ղեկավարներից մեկը և պայթուցիկների պատրաստման մասնագետը: Լրատվական գործակալությունն ընդգծում է, որ դա արվել է տարածաշրջանում Վաշինգտոնի ծրագրերն իրականացնելու նպատակով:
Հուլիսին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերը ձերբակալել են ԻՊ երկու առաջնորդի: Կոալիցիայի պաշտոնյաները շրջափակել են տունը, որտեղ գտնվում էր զինյալների թաքստոցը: Անհաջող բանակցություններից հետո շենքի վրա մի քանի ռումբ է նետվել, որի արդյունքում զոհվել էր երեք մարդ: Ենթադրվում է, որ նրանք նույնպես ԻՊ-ի անդամներ էին եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա