Ամերիկացին քրոջը բռնաբարողի հետ հայտնվել է նույն խցում և սպանել նրան
Վաշինգտոնի բնակչին, որը ծեծելով սպանել էր իր քրոջը բռնաբարած նույն բանտախուցը կիսողին, դատապարտվել են 24 տարվա ազատազրկման: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Fox News-ը:
Շեյն Գոլդսբին բանտում էր հայտնվել ոստիկանությունից թաքնվելու փորձի համար: 26-ամյա տղամարդու խցակիցը 70-ամյա Ռոբերտ Մունգերն էր, ով 43 տարվա պատիժ էր կրում երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար: Գոլդսբիի քույրը Մունգերի զոհերից մեկն էր:
Գոլդսբին հարձակվել է բռնաբարողի վրա և մինչև գիտակցության կորուստը ծեծի ենթարկել նրան: Երեք օր անց Մունգերը մահացել է բանտի հիվանդանոցում, իսկ հարձակվողը հետագայում դատապարտվել է 24 տարվա ազատազրկման:
«Իմ գլխում այնքան շատ բաներ են կատարվում: Ես այդ պահին հավասարակշռված չէի:Մունգերը այդ ողջ ընթացքում ինձ փորձում էր պատմել կատարվածի մանրամասները, խոսել լուսանկարների և տեսանյութերի մասին, որոնցում նա արել էր այդ ամենը»,-ասել է Գոլդսբին KHQ ին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ ինքը բազմիցս խնդրել է իրեն տեղափոխել այլ խուց, սակայն բանտի ղեկավարությունը անտեսել է նրա խնդրանքները:
Սպանության հետաքննության ընթացքում պարզվել է, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները տեղյակ չեն եղել Մունգերի և Գոլդսբիի միջև կապի մասին, նրա քույրը, ով բռնաբարողի զոհերի ցուցակում է եղել, այլ ազգանուն է ունեցել: