«Հրապարակ». Սեյրան Օհանյանի մեղմ ու համեստ տեսակն այս պաշտոնին հարմար չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում էր, թե Սեյրան Օհանյանին խմբակցության ղեկավար նշանակելով՝ Ռոբերտ Քոչարյանը ձիու քայլ է արել՝ գեներալ, վստահելի անձ, նախարարի փորձ ունեցող։ Սակայն պարզվում է՝ Օհանյանի մեղմ ու համեստ տեսակն այս պաշտոնին հարմար չէ, և բոլոր կազմակերպչական հարցերն իրականացնում են դաշնակցականները, մասնավորապես՝ քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Տեղեկացանք, որ այս օրերին ԱԺ նախկին ընդդիմության փորձագետները, պատգամավորների օգնականները, խորհրդականները, հատկապես ԲՀԿ խմբակցության աշխատակիցները, դիմել են «Հայաստան» դաշինքին՝ աշխատելու խնդրանքով, և անգամ հերթեր են գոյացել Օհանյանի աշխատասենյակի առջև, սակայն վերջինս նրանց գործուղել է Արծվիկ Մինասյանի մոտ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան